Կրթություն 42.Ինչպե՞ս են աշակերտները զարգացնում սոցիալական, էմոցիոնալ և միջմշակութային հմտություններ
SEP 15, 2021-1 MIN
Կրթություն 42.Ինչպե՞ս են աշակերտները զարգացնում սոցիալական, էմոցիոնալ և միջմշակութային հմտություններ
SEP 15, 2021-1 MIN
Description
Շատ միջազգային հետազոտողներ պնդում են, որ սոցիալական և էմոցիոնալ ուսումնառությունը (ՍԷՈՒ) օգնում է աշակերտներին կապ ստեղծել այլոց հետ և սովորել ավելի արդյունավետ ձևերով՝ այսպիսով, մեծացնելով հաջողությունը դպրոցում և կյանքում:
Այս թողարկման շրջանակում ուսումնասիրում ենք այդ պնդման ճշտությունն ու այն, թե ինչպես են երեխաները դպրոցում զարգացնում սոցիալական, էմոցիոնալ և միջմշակութային հմտություններ. ի՞նչ դժվարություններ կան, ի՞նչ ներգրավված անձանց կարիք կա, և առհասարակ ինչքանո՞վ է դա արդյունավետ։
Կրթություն 42-ը մի քանի մասից բաղկացած փոդքաստների շարք է ուր քննարկում ենք կրթության տարատեսակ հարցեր: Ինչո՞ւ 42. որովհետև Դուգլաս Ադամսի The Hitchhiker’s Guide to the Galaxy գրքում 42-ը կյանքի, տիեզերքի և ամեն ինչի պատասախանն է, սակայն ոչ ոք չգիտի, թե որն է հարցը: Այդպես էլ կրթության մեջ:
Փոդքաստն իրականացնում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը՝ Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ համագործակցությամբ: Այս փոդքաստի ընթացքում հնչած կարծիքների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի և EVN Report-ի հետ պարտադիր չէ։