Cine[scope] Podcast

Alexander & Astghik

#14 Կալիգարիից մինչև Հիտլեր. Կինոյի պատմության առաջին գլուխգործոցը

APR 17, 202115 MIN

Description

Գերմանական էքսպրեսիոնիզմի մանիֆեստը` «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» ֆիլմը, 101 տարեկան է: Ինչո՞ւ հենց էքսպրեսիոնիստական էսթետիկան օգտագործվեց ֆիլմում առաջին աշխարհամարտի աղետը արտացոլելու համար: Ինչպե՞ս Կալիգարին կանխագուշակեց նացիզմի հաստատումն ու Հիտլերի գալը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ կինոյի զարգացման ու նոր ժանրերի առաջացման վրա: Ու վերջիվերջո ո՞վ է «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակի» իրական հեղինակը: Շապիկը՝ Մերի Հովսեփյանից