/https://d3t3ozftmdmh3i.cloudfront.net/production/podcast_uploaded_nologo/18479553/18479553-1637258953000-79ae85cb019ac.jpg)
Sassountsi Sass / Սասունցի Սաս
Sassountsi Sass
Մենք (Menq) - E01.1S01
NOV 14, 202124 MIN
/https://d3t3ozftmdmh3i.cloudfront.net/production/podcast_uploaded_episode/18479553/18479553-1637259046737-2f5447c3c7d95.jpg)
Description
Այս առաջին դրվագում հանդիպեք Աստղիկին և Արագահին - Սասունցի Սասի երկու ձայներին:
Արագահը Փարիզ ծնած-մեծցած ֆրանսահայ մըն է, որ այժմ Իտալիա` Միլան քաղաքը կ‘ուսանի: Ան աւելի արևմտահայերէն կը խօսի, բայց կը փորձէ քիչ մըն ալ արևելահայերէն նետել, երբ իր արևելահայ բարեկամներու ու ազգականներուն հետ կը գտնուի: Երբեմն ֆրանսական հնչիւնը զորաւոր է հայերէն խօսելուն ատեն, երբեմն ալ ոչ. մէկ բանէ վստահ կրնաք ըլլալ` դժուար է իրեն համար օտար լեզու չխառնել, բայց բաւական կը փորձէ ինքզինքը լաւացնել (կարծե՞մ): Կը սիրէ նաև գիշերները մինակը իր սենեակին մէջ պարել:
Աստղիկը Փարիզում բնակվող ֆրանսահայ լրագրող է: Նրա աշխատանքը տպագրվել է տարբեր լրատվամիջոցներում` Ֆրանս Հեռուստատեսություն, ԱՖՊ, ՂՏՍ, Հետք, Արեւելքը Օրը, Գառդյանը և այլն: Նա խոսում է արևելահայերեն, օգտագործում է շատ ռուսերեն բառեր առանց իմանալու (դա իր մայրիկի պատճառով է) և ունի այդ արևմտահայերեն շրջադարձը` երբեմն արաբերեն, թուրքերեն և ամհարերեն բառերով (դա նրա հայրիկի պատճառով է): Նա փորձում է խենթ չդառնալ այդ բոլոր բարբառներով և լեզուներով, որոնք պարում էն նրա ուղեղում: Առայժմ նա լավ է: Մենք ձեզ տեղյակ կպահենք: O, և նա ամեն ինչ գիտի ժինգալով հացի մասին:

