#17 Սովետական կինոավանգարդ. Ինչպես Սերգեյ Էյզենշտեյնը հորինեց մոնտաժը
1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արվեստի շատ գործիչներ համարում էին, որ նոր կարգերին անհրաժեշտ է նոր արվեստ: Նրանք՝ Մայակովսկին, Մեյերխոլդը, Մալևիչը, մերժում էին հինն ու ավանդականը, փորձում էին հնարավորինս նորարար լինել: Նորարարական էքսպերիմենտներով առանձնանում է նաև Սերգեյ Էյզենշտեյնը։ Նրա ֆիլմերը հիմա էլ շարունակում են զարմացնել ու հիացնել, չնայած որ նկարվել են շուրջ մեկ դար առաջ, այն էլ` խիստ գրաքննության պայմաններում։ Սովետական կինոավանգարդի այլ ներկայացուցիչների մասին` https://anchor.fm/cinescope-podcast/episodes/16-e101roq