<p>Վերջերս առիթ ունեցա այցելել մարզային մի գրադարան: Մինչև այդ ինձ թվում էր, թե մարզային գրադարաններում ժամանակը կանգ է առել, հիմնականում լռություն է ու ամենուրեք հին ու խոնավ գրքեր են։ Հետո հասկացա, որ գրադարանի առօրյան բավականին փոխվել է, այն դարձել է կրթական ժամանցի կենտրոն ու մեծ ազդեցություն ունի մարզի կյանքի զարգացման գործում։</p><p>Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում Կոտայքի և Արարատի մարզային գրադարանների աշխատակիցներ Նելլի Աղաբեկյանի և Սիրանուշ Անդրեասյանի հետ զրուցել ենք մարզային գրադարանների առօրյայից, խնդիրներից ու փոփոխվող դերից։ Փորձել ենք հասկանալ, թե ինչու է կարևոր, որ մարզային գրադարանները գնան մեդիակենտրոնի վերածվելու ճանապարհով և ի՞նչ կտա դա մարզի բնակչությանը։</p>